ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանի հայ համայնքի համար շատ կարեւոր է տեղում աջակցություն ցուցաբերելը. ԱԳ նախարար

Լիբանանի հայ համայնքի համար շատ կարեւոր է տեղում աջակցություն ցուցաբերելը. ԱԳ նախարար

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ թեև Հայաստանը պատրաստ է ընդունել հայերին արտերկրից, այդ թվում՝ Լիբանանից., սակայն Լիբանանի հայ համայնքի համար շատ կարեւոր է տեղում աջակցություն ցուցաբերելը:

Նախարարի խոսքով՝ որ Լիբանանում հայ համայնքը պետության ինստիտուցիոնալ համակարգի եւ Հայաստանի բարեկամ Լիբանանի հասարակական կյանքի բազմադավան ճարտարապետության մասն է կազմում:

Մնացականյանը նշեց. «Որպես երկրի օրինակելի քաղաքացիներ՝ լիբանանահայերը  մյուսների հետ հավասար պայմաններով կիսում են այս երկրի եւ ձեռքբերումները, եւ դժվարությունները: Ազգատյացության ցանկացած դրսեւորում խիստ մտահոգիչ է եւ ուղղված է, առաջին հերթին, Լիբանանի ամբողջ հասարակության դեմ: Վստահ ենք, որ լիբանանյան ամբողջ հասարակությունը խստագույնս կդիմակայի նման ցանկացած դրսեւորումներին»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը չի կարող հեռու մնալ այս խնդիրներից եւ մշտապես ​​կապի մեջ է հայ համայնքի բոլոր կառույցների հետ:

  • Կիսվել: