հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ

Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ

ՀՀ Կառավարության որոշմամբ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց գործադիրի մայիսի 21-ի նիստում։

«Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: