չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԼՂ-ից բռնագաղթված 115 երեխա 28 ուղեկցողների հետ իրենց հանգիստն անցկացրեցին Հունգարիայում

ԼՂ-ից բռնագաղթված 115 երեխա 28 ուղեկցողների հետ իրենց հանգիստն անցկացրեցին Հունգարիայում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ և Հունգարիայում ՀՀ դեսպանության ու Վրաստանում Հունգարիայի դեսպանության աջակցությամբ, Հունգարիայի կառավարության ''Hungary Help” մարդասիրական ծրագրի ֆինանսավորմամբ օգոստոսի 19-22-ը Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված 8-14 տարեկան 115 երեխա 28 ուղեկցողների հետ իրենց հանգիստը անցկացրեցին Հունգարիայում՝ Բալատոն լճի ափին տեղակայված «Զանկա Էրժեբեթ» ճամբարում:

Գեղատեսիլ բնությունը, Բալատոն լիճը, ծանոթությունը հունգարացի հասակակիցներին, ինչպես նաև հունգարական մշակույթին և խոհանոցին, մեծ նշանակություն ունեցան երեխաների բարոյահոգեբանական վերականգնման վրա և հիշարժան պահեր պարգևեցին նրանց:
 
Ծրագիրը լինելու է շարունակական, հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։

  • Կիսվել: