շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան

Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան

Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր - Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային, գրում է Հրապարակը:

Երիտասարդները տևական ժամանակ հանդիպում էին, թեև նրանց հարազատներից ոմանք չէին խրախուսում այդ հարաբերությունները: Վերջերս Գասպարյանի որդին հանդիսավոր պայմաններում ռոմանտիկ առաջարկություն է արել, և աղջիկն ընդունել է առաջարկությունը:

Հիշեցնենք, որ աղջկա մորական պապն էլ Դավիթ Շահնազարյանն է:

  • Կիսվել: