ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. խոսնակ

Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. խոսնակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում  հիշատակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Սամվել Կարապետյանի մասին:

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում ենք նշել, որ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր, ուժեղ առաջնորդություն»,-գրել է նա։

Ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմության միավորումն ազգի գոյության խնդիր է, որն ունակ է լուծել Սամվել Կարապետյանը:

  • Կիսվել: