կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր․ օգնել են փրկարարները

Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր․ օգնել են փրկարարները

Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց):

Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին (ծնված 1966 թ.) անհրաժեշտ է տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։

Փրկարարները քաղաքացուն Լեռնապար գյուղից ամենագնացով մոտ 4 կմ տեղափոխել են M3 ավտոճանապարհ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

  • Կիսվել: