կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեփսուսի փողոցում ավտոմեքենա է այրվում

Լեփսուսի փողոցում ավտոմեքենա է այրվում

Փետրվարի 21-ին, ժամը 20։56-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի փողոց 17-րդ շենքի մոտայքում այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։27-ին։
 

  • Կիսվել: