հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է 75-ամյա քաղաքացու դի

Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է 75-ամյա քաղաքացու դի

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։

 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է հյուրասենյակի և խոնհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։

Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։

  • Կիսվել: