կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լենինգրադյան փողոցում այրվել է«Opel» մակնիշի ավտոմեքենա

Լենինգրադյան փողոցում այրվել է«Opel» մակնիշի ավտոմեքենա

Դեկտեմբերի 13-ին, ժամը 01։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։42-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը։

  • Կիսվել: