ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեմկինի ինստիտուտը հրապարակել է Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ընդգծելու Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության մտադրությունը. Թանկյան

Լեմկինի ինստիտուտը հրապարակել է Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ընդգծելու Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության մտադրությունը. Թանկյան

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի թողարկած կարմիր դրոշին, որը հնարավոր ցեղասպանության ահազանգ է:

Երաժիշտը, մասնավորապես, գրել է. ՛՛Լեմկինի ինստիտուտը հրապարակել է Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ընդգծելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում ցեղասպանության մտադրությունը՛՛:

Նա նաև հավելել. ՛՛Եթե միջազգային հանրության տարբեր դերակատարները չկարողանան օպերատիվ կերպով անդրադառնալ այս հարցին, մենք ականատես կլինենք հայ ժողովրդի հերթական ցեղասպանությանը՛՛:

  • Կիսվել: