շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում անասնագոմ է այրվել

Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում անասնագոմ է այրվել

Հուլիսի 2-ին՝ ժամը 11։16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:25-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 150 հակ անասնակեր:

  • Կիսվել: