ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Լավագույն բժիշկ -բուժհիմնարկ 2020». Անվանի հայ բժիշկները խրախուսական մրցանակներ ստացան (լուսանկարներ)

«Լավագույն բժիշկ -բուժհիմնարկ 2020». Անվանի հայ բժիշկները խրախուսական մրցանակներ ստացան (լուսանկարներ)

Յուրաքանչյուր տարի՝ կարեւորելով հայ բուժաշխատողի դերն ու կարեւորությունը, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը այս տարի եւս խրախուսական մրցանակներ հանձնեց հայ անվանի բժիշկներին ու բուժաշխատողներին՝ առավելապես կարեւորելով առաջնագծի բժիշկների՝ այս ամիսների տքնաջան աշխատանքն ու նվիրական ծառայությունը։

Ինչպես իր խոսքում նշեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր, նախաձեռնության հեղինակ Լ. Նազարյանը, համավարակով ստեղծված իրաիճակը էլ ավելի միավորեց հայ բժիշկներին։

Նրանցից շատերը կարճ ժամանակահատվածում որպես կամավորներ վերապրոֆիլավորվեցին եւ մեկնեցին առաջնագիծ: Մի շարք բժիշկներ ու բուժաշխատողներ այս ամիսներն անցկացրեցին հիվանդասենյակներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապ օգնության մեքենաներում՝ իրենց նպաստը բերելով վարակի կանխարգելման, վիրուսակիրների բուժման եւ ապաքինման գործընթացին:

<<Լավագույն բժիշկ-բուժհիմնարկ 2020>> մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել եւ մրցանակներ հանձնել այն բժիշկներին ու բուժհիմնարկներին, որոնք դժվար, նույնիսկ անելանելի պայմաններում կարողացան դիմակայել առկա մարտահրավերերին :

<< Covid-19>>-ի կանխարգելման եւ համաճարակային իրավիճակի վերահսկման, աշխատանքներում, ինչպես նաեւ առաջնագծում պացիենտների բուժման միջոցառումներում ցուցաբերած մարդասիրության եւ բարեխիղճ աշխատանքի համար մրցանակ շնորհվեց<<Նորք>> ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասանատու, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանին:

COVID-19-ով վիրուսակիրների ապաքինման և վերականգնաման գործընթացում ունեցած մեծագույն ավանդի համար ՝ մրցանակ ստացավ <<Նաիրի>> ԲԿ-ի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, անեսթեզոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

<<Հանրային առողջություն և առողջապահության լավագույն կազմակերպիչ>> անվանակարգում մրցանակ ստացավ առողջապահության կազմակերպչ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը Մրցանակներ շնորհվեցին նաեւ հետեւյալ անվանակարգերում՝ <<Կոչումով բժիշկ>> անվանակարգում ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Լեւոն Թորոսյանին «Շենգավիթ ԲԿ»-ի առաջին բուժօգնության տրամադրման ոլորտում ցուցաբերած բարեխիղճ մոտեցման, ինչպես նաև ընդունարանի աշխատանքների համակարգման և ղեկավարման համար՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Խաչատրյանին, <<Վաստակավոր մանկական նեյրովիրաբույժ>> անվանակարգում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանին, << Վաստակավոր դիմածնոտային վիրաբույժ>> անվանակարգում՝ Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանին, <<Լավագույն ախտորոշիչ լաբորատորիա >> անվանակարգում՝ <<Էկոսենս>>՚ ախտորոշիչ լաբորատորիայի հիմնադիր տնօրեն,համաճարակաբան Ինեսսա Նազարյանին <<Լավագույն միջամտական սրտաբան>> անվանակարգում՝<<Նորք մարաշ>> սրտաբանական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայության ղեկավար Վահագն Սարգսյանին, <<Առաջատար բժիշկ-սրտաբան>> անվանակարգում՝<<Նորք Մարաշ>> ԲԿ-ի սրտաբան Արմինե Թորոսյանին <<Վաստակավոր ակնաբույժ>> անվանակարգում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանին <<Առաջատար բժիշկ-ակնաբույժ>> անվանակարգում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Ասատուր Հովսեփյանին <<Բարձրակարգ ակնաբույժ>> անվանակարգում ՝ Մալայանի ակնաբուժական կենտրոնի երիտասարդ ակնաբույժ Վահան Պապոյանին << Լավագույն մանկական վիրաբույժ>> անվանակարգում՝Շենգավիթ» ԲԿ, մանկական և նորածնային վիրաբուժության բաժանմունքի մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանին <<Կյանք փրկող բժիշկ>> անվանակարգում՝<<Բեսթ լայֆ>> հայ-ճապոնական նորաբաց բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, սրտաբան Կարեն Համբարձումյանին <<Բարձրակարգ անոթային վիրաբույժ>> անվանակարգում ՝ "Շենգավիթ" ԲԿ-ի անոթային եւ էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության ղեկավար Արա Թադեւոսյանին <<Լավագույն ուրոլոգ>> անվանակարգում՝ «Շենգավիթ>> բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ուրոլոգ-վիրաբույժ Գագիկ Թադևոսյանին << Առաջատար եւ պահանջարկված ուրոլոգ վիրաբույժ>> անվանակարգում՝<<Շենգավիթ>>բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Գեւորգ Նազարեթյանին <<Լավագույն մանկաբարձ-գինեկելոգ>> անվանակարգում՝«Էրեբունի>> ԲԿ մանկաբարձ գինեկոլոգ Շաքե Խաչատրյանին <<Ամենավարկանշային եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կենտրոն>> անվանակարգում՝«Մայ սիթի դենթիսթ». ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Սուրեն Աբրահամին:

<<Պահանջարկված եւ բարձրակարգ բժիշկ վնասվածքաբան>>անվանակարգում՝<Նաիրի>>ԲԿ վնասվածքանական եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանին <<Լավագույն եւ պահանաջարկված պլաստիկ վիրաբույժ անվանակարգում>>՝<<Հերացի>>թիվ 1 կլինիկական հիվանդանոցի եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Գոռ Ամիրբեկյանին <<Լավագույն բժիշկ-օրթոպեդ>>անվանակարգում՝<<Շենգավիթ» ԲԿ վնասվածքաբանությանև օրթոպեդիայի բաժանմունի ղեկավար Արսեն Վահրամյանին «Մրցունակ և առաջատար բուժկենտրոն» անվանակարգում՝ «Վիոլետա» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բ.գ.թ., վարակաբան Վիոլետա Սարգսյանին << Մարզային մրցունակ բուժհաստատություն>> անվանակարգում՝<<Ալավերդի>> բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին Նշենք, որ մրցանակակիրների շարքում մեծ թիվ էին կազմում մասնավորապես <<Շենգավիթ>> ԲԿ –ի բժիշկները:

Նրանց աշխատանքն ու գործունեությունը մշտապես հասանելի է դարձել մամուլին և սոցցանցերին մարքետինգի բաժնի ճիշտ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման արդյունքում: Ուստի անակնկալ մրցանակ ստացավ նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի մարքետինգի և հանրային կապերի ղեկավար Անուշ Բադալյանը:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը վարեցին հաղորդավարներ Դինա Ակոպովնան եւ Երվանդ Մարեյանը:

 

  • Կիսվել: