հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանում հաստատվել են նորակառույցներում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի տիպային ձևանմուշները

Հայաստանում հաստատվել են նորակառույցներում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի տիպային ձևանմուշները

Հայաստանում հաստատվել են հիպոթեքային վարկեր տրամադրող լիազորված բանկի կամ վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերի տիպային ձևանմուշները։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 23-ին կայացած նիստում։

Տիպային ձևանմուշներին համապատասխան փաստաթուղթ կազմելու դեպքում այն կարող է կնքվել առանց նոտարական վավերացման։

Նման պայմանագրերը կկնքվեն Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների հարթակի միջոցով, ինչը հնարավորություն կտա Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներ իրականացնել հեռավար եղանակով (այդ թվում՝ արտերկրից)։

  • Կիսվել: