ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լավ լուրեր՝ ԿԳՄՍ նախարարից

Լավ լուրեր՝ ԿԳՄՍ նախարարից

ԿԳՄՍ նախարարն իր ֆեյսբուքյան էջում լավ լուրեր է հայտնել: Նա գրել է, որ Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են, և շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը:

Նախարարը, մասնավորապես, նշել է. ՛՛Լավ լուր 1. Ազգային գրադարանի թվայնացված նյութերն ամբողջ ծավալով հասանելի են: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ որոշ գորշ շրջանակներ հայտնում էին ամբողջ նյութի ոչնչացման մասին:

ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ HP ընկերության պաշտոնական գործընկեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական Bi Line ընկերության տնօրեն Levon Kesaplyanին, ընկերության ողջ անձնակազմին ՀԱԳ սերվերները դետալ առ դետալ, մանրակրկիտ կերպով մաքրելու, թեսթավորելու և շահագործման պատրաստի վիճակում Ազգային գրադարանին հանձնելու համար, Dell ընկերության գործընկեր Brand computers ընկերության տնօրեն Զոհրաբ Վարդանյանին տեխնիկական խորհրդատվության, Microsoft-ի պաշտոնական գործընկեր Dom Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանին, Softcontract ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանին մեզ աջակցելու պատրաստակամության համար, և իհարկե՝ Ազգային գրադարանի Համակարգչային գրիդ տեխնոլոգիաների բաժնի վարիչ Էդգար Սարգսյանին և բաժնի աշխատակից Կորյուն Շեկոյանին վերականգնման ուղղությամբ տարված բացառիկ աշխատանքի և ծրագրային կարգավորումների համար:

Լավ լուր 2. Շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը՛՛:

  • Կիսվել: