կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավ և որակյալ կրթությունը հայրենասիրության ուղիղ ճանապարհներից մեկն է․ ԿԳՄՍ նախարար

Լավ և որակյալ կրթությունը հայրենասիրության ուղիղ ճանապարհներից մեկն է․ ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ նախարարության բոլոր ծրագրերը ուղղված են հայրենասիրության բարձրացմանը։ Անդրեասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այն, ինչ անում ենք կրթության ոլորտում, ուղղված է մեկ բանի, որ մեր երեխաները ստանան լավ կրթություն, իսկ դա, իմ կարծիքով, ամենաուղիղ հայրենասիրությունն է։ Ես հայրենասիրությունը պատկերացնում եմ գործողությունների և քայլերի մի շղթա, որն ուղղված է պետության հզորացմանը և կայացմանը և պետության ներսում երջանիկ քաղաքացիներ ունենալուն։ Լավ և որակյալ կրթությունը դրա ուղիղ ճանապարհներից մեկն է։ Երբ ունենք դպրոցներ, որտեղ յոթ տարի երեխաները ֆիզիկա չեն սովորել, սա հայրենասիրություն է՞։ Չէ՞ որ, կարևոր է, որպեսզի քայլեր ձեռնարկենք, որ անկախ նրանից, թե մեր երեխան որ գյուղի, որ դպրոցում է, ուսուցչի պակաս չլինի և այդ դպրոցներում երեխաները նույն ծավալով և նույն որակով կրթություն ստանան»,- ասաց Անդրեասյանը։

  • Կիսվել: