շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (ուղիղ)

Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (ուղիղ)

Փարաքար համայնքի բնակիչները քիչ առաջ փակեցին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին եւ նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

Նշենք, որ Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Այստեղ են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս ոստիկաններին խնդրել էր թույլ տալ, որ Վոլոդյա Գրիգորյանը մտնի համայնքապետարանի շենք, քանի որ նա նաեւ ավագանու անդամ է:

  • Կիսվել: