շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լարված իրավիճակ է, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են. Փաշինյան

Լարված իրավիճակ է, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են. Փաշինյան

Շատ ծանր հիվանդություն է, եւ մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան։ կորոնավիրուսի մասին այսպես ասաց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում:

՛՛Երկրորդ ալիքը հենց դա էր, որ դեպքերի որոշակի նվազումից հետո մենք կրկին ունենում ենք այսպիսի աճ։ Մենք պետք է անենք ամենը երկրորդ ալիքը հսկողության տակ առնելու համար՛՛,-ասաց նա:

Փաշինյանը նշեց նաեւ, որ լարված է իրավիճակը, եւ ամեն ինչ անում են, որ ճգնաժամ չունենանք, բայց հիվանդության առանձնահատկությունն այն է, որ, ցավոք սրտի, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են։

  • Կիսվել: