հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար

Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
 
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
 
Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին բուք է:
 
Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի մարզերում տեղում է ձյուն։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

  • Կիսվել: