երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լարսը կրկին փակվեց բեռնատարների համար

Լարսը կրկին փակվեց բեռնատարների համար

Վրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն:
 
Նշենք, որ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր մարտի 6-ին, այնուհետև մարտի 7-ի երեկոյան բացվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
 
«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի–Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
 
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:;

  • Կիսվել: