Լարսում ձնահյուսք է տեղի ունեցել․ ճանապարհը փակվել է
Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որ Լարսոմ ձնահյուսք է տեղի ունեցել։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պատճառով։
Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում հերթի պատճառով կան կուտակված բեռնատարներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: