երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կյանքիս նպատակն է՝ գտնել 1 մլն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Ավետիքյան

Կյանքիս նպատակն է՝ գտնել 1 մլն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Ավետիքյան

Կյանքիս նպատակն է գտնել 1 միլիոն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Ավետիքյանը նշել է, որ դիմում է որպես մեկը, ով ուզում է լացել, գոռալ, բայց չի անում, քանի որ դա չի կերակրի ոչ մի զոհված հերոսի ընտանիքին։ «Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական 25․ 000 դրամ ($50) փոխանցելս հաստատ կկերակրի էլ, դպրոց էլ կուղարկի, տուն է կտաքացնի: Ամսական առնվազն 25․000 դրամ փոխանցելու եմ այնքան ժամանակ, որքան կան որբացած մանուկներ ու հաշմանդամ հերոսներ»,- գրել է Ավետիքյանը և հավելել, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է:

 
 

  • Կիսվել: