երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կյանքից հեռացել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը

Կյանքից հեռացել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը

Մահացել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

«Ցավով տեղեկացնում ենք, որ 2023 թվականի մարտի 12-ին 87 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս ականավոր դիվանագետ Անատոլի Մատվեևիչ Դրյուկովը»,-ասված է հաղորդագրության մեջ։

1998-2005 թ․թ․ Անատոլի Մատվեևիչը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

2005 թվականին Անատոլի Մատվեևիչը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ երկու պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։

 

  • Կիսվել: