շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք հերթապահություն. ՀՀ ԱԻ նախարար

Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք հերթապահություն. ՀՀ ԱԻ նախարար

Այս տարի նախորդ տարվա համեմատ հրդեհները մոտ 30 տոկոսով ավելացել են, հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարը: Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ հրդեհները երկրում գրանցված արտակարգ դեպքերի մոտ 70 տոկոսն են:

Բռնկումների մեծ մասը խոտածածկ տարածքներում է: Տարվա ընթացքում միայն Խոսրովի արգելոցում 4 խոշոր հրդեհ է եղել: Նախարար Փիլոյանը անդրադարձել է նաև սահմանային հատվածում գրանցված հրդեհներին:

«Սահմանային հրդեհների հետ կապված՝ ինքներդ էլ տեսնում եք իրավիճակը: Կարծում եմ՝ մեր աշխատակիցները նույնպես կարողանում են ժամանակին արձագանքել և մեր բանակի, սահմանային, սահմանամերձ բնակչության կողքին լինել: Բոլոր հնարավորություններն օգտագործում ենք, որ կարողանանք ժամանակին մարել այդ հրդեհները: Կոնկրետ Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք մեր աշխատակիցների հերթապահություն, որպեսզի կարողանան շուտ արձագանքել, շուտ դուրս գալ հրդեհաշիջման աշխատանքների»,- ասաց ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:

  • Կիսվել: