ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Կուրթանի ձոր»-ում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. փրկարարները դուրս են բերել վարորդին և հինգ ուղևորներին

«Կուրթանի ձոր»-ում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. փրկարարները դուրս են բերել վարորդին և հինգ ուղևորներին

Հունիսի 13-ին, ժամը 19։10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կուրթանի ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ձորագետ գետի ափամերձ հատվածում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հայտնվել է ջրում և արգելափակվել։

Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան և վարորդին և հինգ ուղևորներին տեղափոխել Կուրթան գյուղ։

  • Կիսվել: