հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կումայրիի ոստիկանները բացահայտնել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Կումայրիի ոստիկանները բացահայտնել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերեցին և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 59-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: