չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «Ապագա» հիմնադրամը ուսումնական նոր ծրագիր է սկսում

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «Ապագա» հիմնադրամը ուսումնական նոր ծրագիր է սկսում

«Ապագա» բարեգործական հիմնադրամն սկսել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական նոր ծրագիրը, որի նպատակն է աջակցել ուսանողներին մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում: 

Ծրագրին կարող են դիմել 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությամբ ուսանողները՝  հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։

Ծրագրի շրջանակում ուսանողները մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենան ՝

  • Յուրաքանչյուր ամիս մասնակցել 24-ժամյա դասընթացների, որոնք կանցկացնեն տարբեր կազմակերպությունների թոփ մենեջերներ՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան,
  • Կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն,
  • Հենց կազմակերպության ներսում յուրացնել կարևոր գործառնական հմտություններ,
  • Ծրագրի ավարտին ունենալ իրենց մասնագիտությամբ հիմնական աշխատանք։

Համապատասխան մրցույթն անցած և ծրագիր ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև մեկ տարվա վարձավճարի 80%-ի ֆինանսավորում։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել CAMPUS հավելվածում (կարելի է գրանցվել նաև անձնական էլ․ փոստի հասցեով) և ուղարկել մասնակցության հայտ [email protected] հասցեին՝ թեմա հատվածում նշելով՝ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիր:

Հայտերի ընդունման ժամկետը 2023-ի մայիսի 31-ն է։

Հայտը պետք է ներառի հետևյալ տվյալները՝

  • Անուն, ազգանուն, կուրս,
  • Համալսարանի կողմից հաստատված վերջին երեք տարվա միջին որակական գնահատականի (ՄՈԳ) արդյունքները,
  • Հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

Առաջին փուլն անցնելու դեպքում դիմորդն էլ․փոստով կստանա կոդեր քննական հատվածին մասնակցելու համար, որն անցկացվելու է անգլերենի իմացության, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 11 900 400, +374 41 900 405 հեռախոսահամարներով։

Կընդունվեն միայն այն ուսանողների հայտերը, որոնք գրանցված կլինեն CAMPUS հավելվածում։

  • Կիսվել: