շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրկանացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ, որտեղ նախորդ շաբաթվա համեմատ երեխաների թիվն աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։

  • Կիսվել: