երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար

Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար (հղում): Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են COVID-19-ի համավարակի կանխարգելման համար՝ Դելտա տարբերակի տարածման համատեքստում (հղում):

  • Կիսվել: