չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կրամատորսկի հայերին աստիճանաբար տարհանում են քաղաքից․ հայկական համայնքի ներկայացուցիչ

Կրամատորսկի հայերին աստիճանաբար տարհանում են քաղաքից․ հայկական համայնքի ներկայացուցիչ

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի հայությանը աստիճանաբար տարհանում են գնդակոծման տակ գտնվող քաղաքի մնացած բնակչության հետ միասին:

AnalitikaUA.net-ին այդ մասին հայտնել է Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանը:
 
«Համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են տարհանվել, աստիճանաբար դուրս են բերում քաղաքից դեպի ավելի անվտանգ շրջաններ, բայց համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է: Իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրում տարհանումը կազմակերպելու համար», - ասել է Մամիկոնյանը:

  • Կիսվել: