երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կրակոցներ Վանաձորում, կա 2 վիրավոր. հայտնաբերվել են տարբեր զենքերի փամփուշտներ ու մահակներ (լուսանկարներ)

Կրակոցներ Վանաձորում, կա 2 վիրավոր. հայտնաբերվել են տարբեր զենքերի փամփուշտներ ու մահակներ (լուսանկարներ)

Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ:

Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները, քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում կրակոցներն արձակվել են 3 տարբեր տեսակի զենքերից: Այդ մասին են վկայում հայտնաբերված փամփուշտներն ու չկրակված գնդակները:

Մեր տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներն են 1980 թվականին ծնված Մ. Ա.-ն եւ  1985 թվականին ծնված Ս. Հ.-ն:

  • Կիսվել: