ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կրակոցներ՝ Գորիսում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է BMW՝ կրակոցի հետքերով, կրակված պարկուճներ

Կրակոցներ՝ Գորիսում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է BMW՝ կրակոցի հետքերով, կրակված պարկուճներ

Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ-ն Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: