հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կրակոցներ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Կրակոցներ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանութան կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:  Հ

իվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:  Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:

  • Կիսվել: