չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Կրակոցներ՝ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց. հայտնաբերվել է մի քանի պարկուճ

Կրակոցներ՝ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց. հայտնաբերվել է մի քանի պարկուճ

Երեկ՝ հունիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաոչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները Վարդանանց 5 հասցեում գտնվող գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 6 կրակված պարկուճ, սրճարանի մետաղյա դռանն ու ներսում եղած զովացուցիչ ըմպելիքների համար տեղադրված սառնարանի վրա՝ կրակոցի հետքեր: 
 
Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցի հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: