երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Կրակոց՝ Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». ոստիկանները տաք հետքերով բերման են ենթարկել 10 անձանց, հայտնաբերվել են ատրճանակ ու դանակներ

Կրակոց՝ Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». ոստիկանները տաք հետքերով բերման են ենթարկել 10 անձանց, հայտնաբերվել են ատրճանակ ու դանակներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ-ին, 30-ամյա Սարգիս Գ-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա-ին, 18-ամյա Դավիթ Մ--ին, 21-ամյա Ալբերտ Ս-ին, 22-ամյա Գևորգ Ա-ին, 18-ամյա Դավիթ Դ-ին, 33-ամյա Սարգիս Պ-ին և 28-ամյա Տիգրան Բ-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ։

Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։ 

  • Կիսվել: