հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կքննարկվի Իրան-Հայաստան ավիաընկերությունների ստեղծման հնարավորությունը

Կքննարկվի Իրան-Հայաստան ավիաընկերությունների ստեղծման հնարավորությունը

Սպահանի քաղաքապետն ասել է. «Երևանն ու Սպահանն արդեն 20 տարի քույր քաղաքներ են և այս երկու քաղաքների մերձեցումը պետք է ճիշտ օգտագործել՝ դրանց զարգացման և բարգավաճման համար, գրում է parstoday.com-ը:

Հայաստանում Իրանի դեսպանի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Ղոդրատուլլահ Նոռուզին ասել է. «Սպահանում բնակվում են մեծ թվով հայեր և մեր հարաբերությունները հայկական առաջնորդարանի հետ շատ լավ են»:

Նա ընդգծել է. «Սպահանի հայ նահատակների ընտանիքները նույնպես շատ մեծ հարգանք են վայելում մեզ մոտ: Հայկական թաղամասը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այն ունի բավականին մեծ կարողություն և շատ կարևոր է զբոսաշրջային գրավչությունների տեսանկյունից: Այդ հարաբվերությունները հաստատվել են քաղաքային կառավարման ժամանակաշրջանում»:

Նոռուզին հավելել է. «Սպահանի համալսարանում մենք ունենք հայագիտական ​​ֆակուլտետ, որտեղ հայերը կարևոր դեր են խաղում: Իսկ Սպահանի Ջուղա թաղամասը քույրության համաձայնագիր է կնքել ֆրանսիական Իսի քաղաքի հետ, քանի որ այս քաղաքի բնակիչները հայեր են»::

Սպահանի քաղաքապետն ասել է. «Այս միջոցառումները հնարավորություն են ստեղծում հայերի հետ ավելի լավ և սերտ հարաբերություններ հաստատելու համար»:

  • Կիսվել: