երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կքննարկվի Երևանի փողոցներից մեկը Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու հարցը

Կքննարկվի Երևանի փողոցներից մեկը Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու հարցը

Երևան քաղաքի ավագանին հունիսի 22-ի նիստում կքննարկի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցը բարերար, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու մասին նախագիծը:

Նախագիծը ներառված է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

«Ըստ նախագծի որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ էկոնոմիկայի նախարարի, «Գրանդ Հոլդինգ» ընկերության և Հայաստանի գործատուների հանրապետական միության գրությունները: Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից»,- նշված է նախագծում:

 

  • Կիսվել: