ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ո՞վ է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

Ո՞վ է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

Ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, դրա մասին Հայկ Մամիջանյանն ամեն ինչ ասել է, լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության գործողություններին։

«Ո՞վ է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է։ Գործընթացը սկսում է, երբ Ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրվում է վարչապետի թեկնածու»,-ասաց Սարգսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե 36 ստորագրություն է պետք, ինչը չկա, ինչպե՞ս են ԱԺ-ում գործընթաց սկսելու՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Մենք ասացինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի»։

  • Կիսվել: