չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կոտայքում Volkswagen Jetta-ն բախվել է քարե պարսպին, ապա երկաթե արգելապատնեշներին. շարժիչը պոկվել, շպրտվել է. կա վիրավոր

Կոտայքում Volkswagen Jetta-ն բախվել է քարե պարսպին, ապա երկաթե արգելապատնեշներին. շարժիչը պոկվել, շպրտվել է. կա վիրավոր

Մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 ուղևոր ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ով կարճ ժամանակ հետո դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց դիմաց ուղևորի ինքնությունը։

  • Կիսվել: