չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կոտայքում Volkswagen Golf-ն ու Opel Zafira-ն բախվելուց հետո հարվածել են գազատար խողովակներին, էլեկտրասյանը. կան վիրավորներ

Կոտայքում Volkswagen Golf-ն ու Opel Zafira-ն բախվելուց հետո հարվածել են գազատար խողովակներին, էլեկտրասյանը. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են 37-ամյա Նշան Վարդանյանի վարած Opel Zafira մակնիշի և 30-ամյա Սաշիկ Արսենյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա 62-ամյա ուղևոր Սամվել Վարդանյանը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով Opel-ը բախվել էր գազատար խողովակների հենասյուներին և հայտնվել խողովակների տակ, իսկ Volkswagen-ը բախվել է ճանապարհին տեղադրված արտաքին լուսավորության էլեկտրասյանը, մասմաբ կոտրել այն և լեդ լամպը:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում կատարել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: