շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոտայքում՝ տան տանիքում, 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ մետաղյա ձողին գոտիով կախված

Կոտայքում՝ տան տանիքում, 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ մետաղյա ձողին գոտիով կախված

Կոտայքի մարզում նախօրեին՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել, գրում է «Shamshyan.com»-ը:

Ըստ աղբյուրի՝ ժամը 12։15-ի սահմանում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են տղա երեխայի կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում, ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․ Պ․-ի դին։  Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։ 

  • Կիսվել: