հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր

Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր

Կոտայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 4 երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։

Մյուս տուժածները տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Հիշեցնենք, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

  • Կիսվել: