ուրբաթ, մարտ 5
5 / 3 / 2021
Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 08։40-ի սահմաններում Քաղսի գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ 47-ամյա Մհեր Ներսիսյանի վարած Opel մակնիշի և Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա Հովիկ Հարությունյանի վարած VAZ 217030 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հարությունյանն ու նրա ուղևոր 7-ամյա Հովիկ Հ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ․ Ներսիսյանը աշխատում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորները հայր ու որդի են։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի Ճանշինի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։ 

  • Կիսվել: