երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական

Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական

«Իպսվիչ Թաունը», որը հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես կգա Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտարարել է Ճապոնիայի ազգային հավաքականի հարձակվող Դայզեն Մաեդայի ձեռքբերման մասին:

28-ամյա հարձակվողը կնքել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 11.7 միլիոն եվրո։

Այս ամռանը Մաեդան մասնակցեց 2026 թվականի Աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, որտեղ նա Ճապոնիայի հետ հասավ մինչև 1/16 եզրափակիչ:

ԱՊԼ-ի մյուս նորեկը, «Հալ Սիթին» իր հերթին ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Հիդեմասա Մորիտային, ով այս ամռանն էր լքել «Սպորտինգը»՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։

  • Կիսվել: