Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հուլիսի 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 26-31-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։



