երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով 48-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառերին. կա վիրավոր

Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով 48-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառերին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 07:30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Արկադի Մ.-ն, իր վարած Lexus մակնիշի 80 TT 800 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռուդիկ Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:   Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու  Արթուր Մինասյանը, որոնց կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

  • Կիսվել: