հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոտայքի մարզում պատվաստումային գործընթացն օրակարգում է

Կոտայքի մարզում պատվաստումային գործընթացն օրակարգում է

Կոտայքի մարզում պատվաստումային գործընթացն օրակարգում է: COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստումներն ակտիվ ընթանում են նույնիսկ մարզի հեռավոր բնակավայրերում: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից: 

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզի բուժհաստատությունների հետ համաձայնեցման արդյունքում Կոտայքի բժշկական հաստատություններում արդեն իսկ ձևավորված արտագնա խմբերը սահմանված կարգով ու ժամկետներում կիրականացնեն պատվաստումներ՝ ընդգրկվածությունը բարձրացնելու նպատակով, որը միտված է COVID-19 դեպքերի նվազմանը, հիվանդության կանխարգելմանը և վարակի տեմպի նվազմանը:

Մարզպետարանը ևս մեկ անգամ հորդորում է հատկապես գյուղական համայնքն սպասարկող բժշկական ոլորտի ներկայացուցիչներին ակտիվացնել իրազեկման աշխատանքները բնակիչների շրջանում և պատշաճ մակարդակով իրականացնել պատվաստումային գործընթացը՝ միաժամանակ բնակիչներին հորդորելով պարբերաբար կապ հաստատել տարածքը սպասարկող բուժհաստատության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու պատվաստման գործընթացի մանրամասներին:

  • Կիսվել: