շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոտայքի մարզում Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 3 վիրավորներից մեկը հղի է

Կոտայքի մարզում Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 3 վիրավորներից մեկը հղի է

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:20-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 RM 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, 2 ուղևորները, որոնցից մեկը հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանոթյան Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի Հայկ Թումանյանի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: