շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոտայքի մարզում Նիվան մխրճվել է ՄԱԶ-ի մեջ, կան վիրավորներ, Նիվան վերածվել է մետաղե ջարդոնի

Կոտայքի մարզում Նիվան մխրճվել է ՄԱԶ-ի մեջ, կան վիրավորներ, Նիվան վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Անահիտ Ի-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 41-ամյա Աղվան Մ-ի վարած ՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի վարորդն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Վարդան Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Վիրավորները, մինչև հիվանդանոց տեղափոխվելը, օպերատիվորեն ժամանած Գառնի գյուղի բուժամբուլատորիայի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: