հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոտայքի մարզում հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ

Կոտայքի մարզում հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Բալահովիտ գյուղի բնակիչներ, 45-ամյա Համլետ Ասրյանը և 21-ամյա Մեջլում Ասրյանը, ովքեր նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում դանակի հարվածներ են ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Կ.-ի կողմից:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ, 30-ամյա Նոյ Մ.-ն: Կոտայքի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են և վիճաբանությունը տեղի է ունեցել Բալահովիտ գյուղի Մ. Թումասյան փողոցում: 

  • Կիսվել: