շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ը

Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ը

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 08:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են 23-ամյա Հայկ Գյուրջյանի վարած «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ու 45-ամյա Հովհաննես Պետրոսյանի վարած Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: